Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆերան Տորեսի ծառայություններով:
Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը կատալոնական ակումբի հետ:
«Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերի համար 50 մլն եվրո վճարել, սակայն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 70 մլն եվրո ստանալ Տորեսի հեռանալու գործարքից:
Եթե Տորեսը տեղափոխվի «Բարսելոնա», նրա աշխատավարձի չափն զգալիորեն կնվազի:
Կարդացեք նաև՝