Logo

«Սիթին» դուրս մնաց լիգայի գավաթի խաղարկությունից, «Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը» շարունակում են պայքարը

00:56 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլում կայացան հերթական հանդիպումները։

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Նյուքասլին»։ Էդի Հաուի թիմը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։ Պեպ Գվարդիոլայի թիմն անցած մրցաշրջանում լիգայի գավաթին հրաժեշտ էր տվել քառորդ եզրափակիչում։

Անգլիայի լիգայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի» 1-0

Ալեքսանդր Իսակ, 53

Լոնդոնի «Չելսին» տանը հյուրընկալել էր «Բրայթոնին»։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին ու շարունակում է պայքարը։ 

Անգլիայի լիգայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ

«Չելսի» - «Բրայթոն» 1-0

Նիկոլաս Ջեքսոն, 51

«Լիվերպուլը» տանը հյուրընկալել էր Չեմպիոնշիփի առաջատար «Լեսթերին»։ Յուրգեն Կլոպի թիմը կամային հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։ 

Անգլիայի լիգայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Լեսթեր» 3-1

Քոդի Գակպո, 48, Դոմինիկ Սոբոսլայի, 70, Դիոգու Ժոտա, 89, Քեյսի ՄաքԱտե

Լոնդոնի «Արսենալը» ևս պայքարը շարունակում է լիգայի գավաթի խաղարկությունում։ «Զինագործները» հյուրընկալվելիս հաղթեցին «Բրենտֆորդին»։ 

Անգլիայի լիգայի գավաթ

«Բրենտֆորտ» - «Արսենալ» 0-1

Ռեյս Նելսոն,8

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ