«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային՝ հաղորդում է El Nacional-ը:
Աղբյուրը պնդում է, որ Պեպ Գվարդիոլան, Բենզեմային թիմ հրավիրելով, ցանկանում է լուծել Ագուերոյի հեռանալուց հետո թիմում առկա հարձակման գծի խնդիրը:
Գործարքի կայացման ուղղությամբ «քաղաքաբնակները» լուրջ քայլեր կձեռնարկեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հավանականությունը քիչ է, սակայն, որ Ֆլորենտինո Պերեսը թույլ կտա ֆրանսիացի հարձակվողի, թիմի լավագույն ռմբարկուի հեռանալը:
Նշենք, որ «Ռեալի» ու Բենզեմայի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: