Մանչեսթերյան դերբիում խոշոր հաշվով պարտությունից (0-3) հետո Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը գիշերային ակումբ է գնացել, հաղորդում է Daily Mail-ը:
Սկզբունքային խաղում խոշոր հաշվով պարտությունից ընդամենը մի քանի ժամ անց Ռեշֆորդն ընկերների ու հարազատների հետ գնացել է Մանչեսթերի լավագույն գիշերային ակումբ՝ նշելու իր ծննդյան տարեդարձը: Հրավերքին ներկա է եղել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Տիրել Մալասիան:
Միաժամանակ նշվում է, որ հաջորդ առավոտյան անգլիացին ժամանակին գնացել է մարզաբազա ու թիմակիցների հետ համատեղ մարզում է անցկացրել:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդն ակումբային մակարդակում մասնակցել է 13 խաղի, որոնցում աչքի է ընկել 1 գոլով ու 3 գոլային փոխանցումով: