Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 15-րդ ռակետ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի հաղթող լեգենդար նախկին թենիսիստ Անդրե Աղասիի հետ։
«Սիրով` փոքրիկ Հայաստանից։ Շնրոհակալ եմ, որ եկաք և աջակցեցիք միջոցառմանը»,- գրել է Խաչանովը։
Կարեն Խաչանովը մարտի 16-ին Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան, 5-րդ ռակետ) հետ բարեգործական հանդիպում կանցկացնի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում` ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի։ Հանդիպումը կազմակերպել է անձամբ Կարեն Խաչանովը։
Անդրե Աղասին նույնպես հայ է։ Նրա հայրը` Էմանուելը, ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում հայկական ընտանիքում։


