Logo

Սիրողական ակումբի ֆուտբոլիստը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական

18:02 / 06.05.2024Ֆուտբոլ
null

«Խուվենտուդ դե Սորինո» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Վալտեր Դոմինգեսը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական, գրում է SPORTbible-ն։

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան Ամերիկայի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար խնդրի առջև է կանգել։ Նախքան մրցաշարի մեկնարկը` բազմաթիվ ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմում պետք է մասնակցեն Լիբերտադորեսի և Սուդամերիկանայի գավաթի հանդիպումներին։

Ստեղծված իրավիճակում Բիելսան ստիպված է եղել առաջիկա մարզական հավաքին հրավիրել նաև 24-ամյա Դոմինգեսին։ Արգենտինացի մարզչին գրավել է այն հանգամանքը, որ Վալտեր Դոմինգեսը «Խուվենտուդ դե Սորինոյի» կազմում 39 խաղում խփել է 57 գոլ։

Ուրուգվայի հավաքականը մարտի 31-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոստա Ռիկայի թիմի դեմ։

Ուրուգվայցիներն Ամերիկայի գավաթի խաղարկությունում ընդգրկված են C խմբում և մրցելու են Բոլիվիայի, ԱՄՆ-ի ու Պամամայի հավաքականների դեմ։ Մրցաշարը կայանալու է հունիսի 21-ից հուլիսի 15-ն ԱՄՆ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա