Սիրիայի պետական դրոշի փոփոխությունից հետո փոխվեց նաև ֆուտբոլային ասոցիացիայի տարբերանշանը:
Ինչպես դրոշի վրա, այնպես էլ ֆուտբոլային կառույցի տարբերանշանի վրա կարմիրը փոխարինվել է կանաչով: Այժմ կանաչի, սևի և ճերմակի համադրություն է: Կանաչը Սիրիայի ընդդիմադիր ուժերի գույնն է:
Հիշեցնենք, որ Սիրիայում դեկտեմբերի 8-ին ընդդիմության զինված խմբավորումները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին։ Նախագահն էլ իշխանությունը կորցնելուց հետո ընտանիքի հետ ապաստան է գտել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
Syrian Flag change from Red Color to Green.
— Waqar Khan || وقار خان (@WAKhan337) December 8, 2024
Syrian Football Association SFA also changed the logo Color from Red to Green.#Syria #Damascus #دمشق pic.twitter.com/bvbSY2jXuL