Logo

«Սիրելի Սահմի». Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոս, որոնց մարմնավորում են Իննա Խոջամիրյանը և Սոս Ջանիբեկյանը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
12:38 / 06.03.2024Լուրեր
Բացառիկ
null

Մարտի 5-ից Ա-թիվի հեռուստաընկերության եթերում է «Սիրելի Սահմի» 10 մասից բաղկացած ֆանտաստիկ դրաման: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը:

Ըստ Սոսի՝ ռոմանտիկ մելոդրաման համեմված է ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը 1800-ականներից գալիս է մեր օրեր և տեսնում՝ ինչպես է փոխվել մարդը: Ժամանակներն ու բարքերն այլ են, և տարբեր ժամանակաշրջաններում ապրող երկու երիտասարդի հաղորդակցվելու մի լեզուն սերն է: Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ժամանակաշրջանների բախմանը հեռուստադիտողն ականատես կլինի ամբողջ ընթացքում:

Սոսի կերպարը Միհրան Ժամագործյանն է՝ Երվանդ Ժամագործյանի որդին: Նա ծնվել է 1820 թվականին Ալեքսանդրապոլում: Ալեքսանդրապոլի շունչը նկարահանող խումբը ստացել է Գյումրիում: «Դերասանի համար այս կերպարը նվեր է՝ լավագույնս դրսևորվելու տեսանկյունից: Այն հաճախ հանդիպող կերպար չէ, այլ տարբերվող է՝ իր երազանքներով, արժեհամակարգով, մոտեցումներով և տեսակով», - ընդգծում է Սոսը: 

«Սիրելի Սահմի»-ում նկարահանվել են նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները (Նառա Սանթոյանը, Հասմիկ Սուվարյանը, Սամվել Գրիգորյանը և այլք): Իր՝ թվով 5-րդ հեռուստատեսային աշխատանքը հեռուստադիտողի դատին հանձնող Գոշ Հակոբյանը հիացած է դերասանների պրոֆեսիոնալիզմով և պատրաստվածությամբ: «Դերասանական ամբողջ կազմն անթերի աշխատեց: Սոսը կերպարից դուրս չէր գալիս, ապրում էր իր կերպարով: Պրոդյուսերը Իննան էր: Նա ևս իր գործը փայլուն կատարեց: Սցենարը գրել է Անի Մաղաքյանը: Բացառիկ, մի շնչով կարդալու սցենար էր», - նշում է Գոշը:

Ավելի քան 70 մարդ 6-7 ամիս աշխատել է, որպեսզի «Սիրելի Սահմի»-ն դառնա հեռուստադիտողի սիրելի դրաման: Ըստ Գոշ Հակոբյանի՝ «Սիրելի Սահմի»-ն այլընտրանք է այսօրվա հեռուստատեսային արտադրանքին: Նրա խոսքով՝ դրաման ունի ավարտուն սյուժե: Այսինքն, չի ունենա երկրորդ մաս և կլինի իր տեսակի մեջ միակը: 

Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի և Սոս Ջանիբեկյանի ինստագրամից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ