Logo

Sinquefield Cup. Արոնյանը երկրորդ տեղում է

10:54 / 23.08.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, երկրորդ տեղում է։

Արոնյանը 5-րդ խաղափուլում սևերով ոչ-ոքի է գրանցել Ալիռեզա Ֆիրուջայի հետ։ Հայ շախմատիստը 3 միավոր ունի։

Առաջատարը 3,5 միավորով ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան է։

42-ամյա Արոնյանը 6-րդ խաղափուլում սպիտակ ֆիգուրներով կմրցի Ուեսլի Սոյի (ԱՄՆ) դեմ։

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ