Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի 17-րդ փուլի՝ Սինգապուրի Գրան պրիի մեկնարկը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պառճառով, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Մրցավազքից 1․5 ժամ առաջ տեղացել է հորդառատ անձրև, որից հետո որոշում է կայացվել անորոշ ժամանակով հետաձգել մրցման մեկնարկը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով 16:00-ին: Մրցավազքը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի 16-րդ փուլից հետո «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 335 միավորով առաջատարն է, իսկ Շառլ Լեկլերը երկրորորդն է (219): Լավագույն եռյակը եզրափակում է Ֆերստապենի թիմակիցը՝ մեքսիկացի Սերխիո Պերեսը (210):