Logo

Սիները վաստակած գումարով մոտեցավ տպավորիչ թվի

12:19 / 28.01.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կարիերայի ընթացքում վաստակած գումարի չափով բարձրացել է ATP-ի պատմության մեջ 8-րդ տեղ, հայտնում է Perfect Tennis-ը:

«Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո իտալացին հասավ 39,4 միլիոն դոլար պարգևավճարների: Այդ ցուցանիշով 23-ամյա թենիսիստը շրջանցեց Ստեն Վավրինկային (37,3) և Կառլոս Ալկարասին (38,2):

Ավստրալիայում հաղթանակի շնորհիվ իտալացին ստացել է 2,15 միլիոն դոլար:

Տղամարդկանց թենիսի պատմության մեջ ամենաշատ գումարը վաստակել է Նովակ Ջոկովիչը՝ 186 միլիոն դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա