Logo

Սիները կրկնել է Ջոկովիչի, Ֆեդերերի ու Լեյվերի տպավորիչ ցուցանիշը

17:24 / 06.09.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները Բաց դարաշրջանում պատմության մեջ միայն չորրորդ թենիսիստն է, որ մեկ տարվա ընթացքում դուրս է եկել «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի եզրափակիչ:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Ռոդ Լեյվերը (1969թ.), Ռոջեր Ֆեդերերը (2006, 2007, 2009թթ.) և Նովակ Ջոկովիչը (2015, 2021 և 2023թթ.):

Սիները նման հաջողության հասած ամենաերիտասարդ թենիսիստն է՝ 24 տարեկան 21 օրական:

Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում 6-3, 3-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Ֆելիքս Օժե-Ալյասիմին (Կանադա, 27-րդ ռակետ)՝ դուրս գալով եզրափակիչ: Տիտղոսային մրցախաղում նրա մրցակիցը կլինի Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ):

Սիներն այս տարի արդեն նվաճել է Australian Open-ի և «Ուիմբլդոնի» տիտղոսները, իսկ «Ռոլան Գարոսի» եզրափակիչում պարտվել է Ալկարասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ