Աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները խոսել է Ավստրալիայի բաց առաջնությունում Կարեն Խաչանովի հետ առաջիկա մրցախաղի մասին:
«Ես նրա հետ բավականին երկար ժամանակ չեմ խաղացել: Հետաքրքիր է լինելու։ Նա միշտ լավ է խաղում, հատկապես՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Ամեն անգամ մենք երկարատև, բարդ մրցախաղեր էիք ունենում։ Հուսով եմ, որ լավ հանդիպում կլինի: Պետք է մի փոքր վերլուծություն անեմ, քանի որ ամեն ինչ փոխվել է: Մենք մի փոքր նման ենք խաղում, սիրում ենք արագ խաղալ, երկուսս էլ լավ ենք շարժվում կորտում։ Ինձ թվում է, որ նա շատ է կատարելագործվել ու ավելի լավ է հիմա մատուցում: Դժվար հանդիպում է լինելու։ Բայց դրա համար ես մարզվում եմ, որ կարողանամ ճիշտ լուծում գտնել»,- Australian Open-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Սիները:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունան երրորդ շրջանում Խաչանովը 4 սեթում ուժեղ գտնվեց Չեխիայի ներկայացուցիչ Թոմաշ Մահաչից՝ 6:4, 7:6, 4:6, 7:6: Մրցախաղը տևեց 3 ժամ 28 րոպե: