Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Պեկինի ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում իտալացի թենիսիստը 6-4, 4-6, 6-2 հաշվով հաղթել է Ալեքս Դե Մինորին (Ավստրալիա, 8-րդ ռակետ)։
Տիտղոսը Սիները կվիճարկի Լեռներ Թիենի (ԱՄՆ, 52-րդ ռակետ) հետ։ Վճռորոշ մրցախաղը կկայանա հոկտեմբերի 1-ին, մեկնարկը` ժամը 10:00-ին։
24-ամյա Սիները կանցկացնի կարիերայի 30-րդ եզրափակիչը։ Նախորդ 29 դեպքերից 20-ում նա նվաճել է տիտղոսը։


