Logo

Սիները հաղթեց Ջոկովիչին, Իտալիան՝ Սերբիային

10:00 / 26.11.2023Թենիս
null

Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում թենիսի Իտալիայի հավաքականը հաղթանակի հասավ Սերբիայի նկատմամբ: Գրանցվեց 2:1 հաշիվը:

Մենախաղում սերբերին առաջ մղեց Միոմիր Կեցմանովիչը՝ 6:7 (7), 6:2, 6:1 հաշվով առավելության հասնելով Լորենցո Մուզետիի նկատմամբ:

Բայց հետո կորտ դուրս եկավ Յանիկ Սիները և քամբեք ապահովեց «Սկուադրա աձուրայի» համար: Աշխարհի 4-րդ ռակետը մենախաղում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որին պարտվել էր Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում: Արձանագրվեց 6:2, 2:6, 7:5 հաշիվը:

Ուշագրավ է, որ երրորդ սեթում 4:5 հաշվի ժամանակ Ջոկովիչը երեք մատչ-փոինթ ուներ, բայց չկարողացավ դրանցից օգտվել: Սերբը 5 տարի չէր պարտվել մրցավեճում, որում մատչ-փոինթ է ունեցել:

Իտալիա – Սերբիա դիմակայության որոշիչ հանդիպումը զուգախաղում էր, որին նույնպես մասնակցեցին Սիներն ու Ջոկովիչը: Յանիկի և Լորենցո Սոնեգոյի խաղազույգը վստահ հաղթանակի հասավ Ջոկովիչ – Կեցմանովիչ խաղազույգի նկատմամբ՝ 6:3, 6:4:

Իտալիան 1998 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ, որում կմրցի Ավստրալիայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ