Logo

Սիներից ու Ալկարասից բացի, ով կհաղթի «Մեծ սաղավարտ». Կիրյոսի կանխատեսումը

17:10 / 21.10.2025Թենիս
null

Ավստրալացի անվանի թենիսիստ Նիք Կիրյոսը կանխատեսում է կատարել 2026 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի վերաբերյալ, հաղորդում է UTS-ը:

«Զվերևը կամ Մեդվեդևը 2026թ. կհաղթի «Մեծ սաղավարտ»։ Կարծում եմ՝ նրանք շատ մոտիվացված կլինեն։

Իհարկե, Սիներն ու Ալկարասը տիտաններ են և անհաղթահարելի մրցակիցներ, բայց կարծում եմ՝ Մեդվեդևն ու Զվերևը հոգնել են, որ այդ երկուսը հաղթում են «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերը»,- ասել է Կիրյոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ