Թուրինում կայացավ թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը: Յանիկ Սիները 6:3, 6:7, 6:1 հաշվով հաղթեց Դանիլ Մեդվեդևին:
22-ամյա իտալացին առաջին անգամ կխաղա Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում:
Նրա մրցակիցը հայտնի կդառնա մի քանի ժամից: Երկրորդ կիսաեզրափակիչում մրցելու են մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը և աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը: