Logo

Սիներ. «Կարծում էի, թե արդեն հիանալի խաղացող եմ, երբ լավագույն տասնյակ մտա»

20:45 / 22.12.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները պատմել է, թե ինչպես է հաջողության հասել 2024 թվականին։

«Կարծում էի, թե արդեն հիանալի խաղացող եմ, երբ դասակարգման աղյուսակում մտա լավագույն տասնյակ։ Երբ սկսեցի մարզվել Սիմոնե Վանյոցիի հետ, մրցավեճերի ընթացքն ինձ ավելի հեշտ հաջողվեց փոխել իրավիճակը։ Նախորդ տարվա կեսերից ամեն ինչ կարգավորվեց։ Դա առաջինը վերաբերում է մատուցմանը, որն իմ առանցքային զենքն է կարևոր պահերին։

Իհարկե, հաջողություններն էլ միանգամից չեկան։ Վերջին տարիներին ես շատ եմ աշխատել, ինչի շնորհիվ էլ տիտղոսներ նվաճեցի 2024 թվականին։ Կարևոր էր տարին դրական նոտայով ավարտել»,- իտալացի թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis Magazin-ը։

23-ամյա Սիները 2024 թ. 8 տիտղոս է նվաճել, այդ թվում` դառնալով «Մեծ սաղավարտի» մրցաշարեր Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնությունների հաղթող։ Նա հաղթել է նաև ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա