Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու երկրորդ համար Կառլոս Ալկարասը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» եզրափակիչ:
Սիները կիսաեզրափակիչում 7-6, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 136-րդ ռակետ Տերես Աթմանին: Իտալացին ֆրանսիացու արգելքը հաղթահարել է 1 ժամ 26 րոպեում:
Ալկարասը 6-4, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Իսպանացին Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստի արգելքը հաղթահարել է 1 ժամ 34 րոպեում:
Եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 18-ին:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Սիներն «Ուիմբլդոնի» եզրափակիչում հաղթել էր Ալկարասին:


