Ջավոխիր Սինդարովը (2721 վարկանիշ, աշխարհի 21-րդ համար) դարձել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր։
Հնդկաստանի Գոա նահանգում ավարտված խոշոր մրցաշարի եզրափակիչում ուզբեկ շախմատիստը հաղթեց չինացի Յի Վեյին (2752 վարկանիշ, 11-րդ համար)։
Դասական շախմատի առաջին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Արագ շախմատի թայ-բրեյքի առաջին մրցախաղում նույնպես հաղթող չեղավ, իսկ երկրորդում Սինդարովը սևերով հաղթեց մրցակցին` գրանցելով ընդհանուր 2,5-1,5 հաշիվը։
19-ամյա Սինդարովը պատմության մեջ աշխարհի գավաթակիր դարձած ամենաերիտասարդ շախմատիստն է։ Նա գերազանցեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանի ռեկորդը: Հայ գրոսմայստերը 2005թ. տիտղոսը նվաճել էր 23 տարեկանում։
Աշխարհի գավաթի խաղարկությունում երրորդ տեղը զբաղեցրեց Անդրեյ Եսիպենկոն (2681 վարկանիշ, 41-րդ համար)։ Ռուս շախմատիստը, Սինդարովն ու Վեյը նվաճեցին 2026թ. Հավակնորդների մրցաշարի ուղեգիր, որի հաղթողը հետագայում հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։


