Logo

Սիմոնսի դուբլն ու «Լայպցիգի» հաղթանակը գոլառատ խաղում

20:51 / 12.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Լայպցիգը» տնային խաղում 4-2 հաշվով պարտության մատնեց Բրեմենի «Վերդերին»։

Տանտերերից դուբլ գրանցեց Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ գոլը խփել էր 2024թ. հոկտեմբերի 19-ին, երբ գրավել էր «Մայնցի» դարպասը։ Նա տևական ժամանակ ապաքինվում էր կոճի վնասվածքից։

«Լայպցիգը» 30 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, «Վերդերը» 8-րդն է և ունի 25 միավոր։

Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր

«Լայպցիգ» - «Վերդեր»` 4-2

Խավի Սիմոնս, 24, 35, Բենյամին Շեշկո, 47, Քրիստոֆ Բաումգարտներ, 90 - Միչել Վայզեր, 26, Օլիվեր Բերկ, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա