Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին։
47-ամյա իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Սիմոնե Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2021-ի ամառվանից և չորս տիտղոս է նվաճել միլանյան ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ինտերն» իտալացի մասնագետի հետ երկրորդ անգամ հաղթել էր Իտալիայի գավաթի խաղարկությունում ու երկրի Սուպերգավաթում: Միլանյան ակումբը հասել էր նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։