«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անդրադարձել է միլանյան գրանդի ավագ Լաուտարո Մարտինեսի` «Յուվենտուսին» պարտվելուց հետո տված սկանդալային հարցազրույցին, հաղորդում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլայի լրատվական կայքը:
«Նման իրավիճակ կարող է լինել ցանկացածի հետ, նույնիսկ մարզչի: Մենք բոլորս ճանաչում ենք նրան, ես երբեք չեմ լսել, որ նա հայհոյի: Լաուտարոն արժեքների տեր մարդ է:
Երեքուկես տարվա ընթացքում ես երբեք նրանից հայհոյանքներ չեմ լսել: Մենք առաջ ենք շարժվում, թողնում ենք դա, չնայած դրա մասին շատ է խոսվում: Շատ խոսակցություններ կան, բայց նա կենտրոնացած է մարզումների վրա:
Երբ խոսքը վերաբերում է «Ինտերի» ֆուտբոլիստներին կամ մարզչին, միշտ ավելորդ խոսակցություններ կան»,- ասել է իտալացի մասնագետը:


