Իտալիայի Ա սերիայի առաջատար «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի ցանկանում գլխավորել անգլիական «Լիվերպուլը»: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
Իտալացի մասնագետը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» Ինձագիին դիտարկում է որպես Յուրգեն Կլոպին հնարավոր փոխարինող, գերմանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը 2021 թվականի հունիսից է գլխավորում «Ինտերը»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:


