Logo

Սիմոնե Ինձագին՝ Անդրե Օնանայի ապագայի մասին

09:22 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է միլանյան ակումբի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի ապագայի մասին:

«Այսօրվա դրությամբ նա «Ինտերի» խաղացող է, իսկ վաղը կմիանա նախամրցաշրջանային հավաքին։

Տրանսֆերային շուկան անկանխատեսելի է: Մենք գիտենք, որ իտալական ակումբները պետք է վաճառեն ֆուտբոլիստների՝ նախքան նոր խաղացողների ձեռք բերելը: Սա է իրականությունը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է 27-ամյա Օնանայի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ կամերունցի դարպասապահը նախորդ տարվա հուլիսից է պաշտպանում «Ինտերի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ