Logo

Սիմոնե Ինձագին` Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ

21:38 / 24.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» գլխավորող Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալացի մասնագետը ստացել է «Ոսկե նստարան» մրցանակը: Քվեարկությանը մասնակցել են Ա Սերիայի ակումբների գլխավոր մարզիչները:

Ինձագին վաստակել է 26 միավոր: 14 միավորով երկրորդն է Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին, չորս միավորով երրորդն է Վինչենցո Իտալիանոն, որն ամռանը հեռացել է «Ֆիորենտինայից» և գլխավորել «Բոլոնիան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ