Logo

Սիմոնե Ինձագի. «Նրանք չհանձնվեցին»

10:57 / 07.01.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովեստի խոսքեր է ասել «Միլանի» մասին, որին իտալացու գլխավորած թիմը պարտվել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2:3):

«Շնորհավորում եմ «Միլանին», նրանք մինչև վերջ չհանձնվեցին: Երբ հաշիվը 2:0 էր, մենք պետք է լավ վերահսկեինք խաղը: Հետո՝ 2:1 հաշվի ժամանակ, բազմաթիվ գոլային պահեր ունեինք, բայց Մայք Մենյանը շատ լավ խաղաց: Ազդեցություն ունեցավ նաև փոփոխությունների գործոնը: «Միլանը» խաղադաշտ դուրս բերեց լավ ֆուտբոլիստների:

Սա ցավալի պարտություն է, սակայն մեր թիմը միշտ կարողանում է կանգնել: Մենք 18 օրում 6 հանդիպում ունենք և պետք է ամեն ինչ նորից սկսենք»,- իտալացու խոսքն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա