Logo

Սիմոնե Ինձագի. «Մրցավարի սխալն ազդեց խաղի արդյունքի վրա»

14:22 / 20.03.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ Իտալիայի փոխչեմպիոնն Ա Սերիայի 27-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսին» պարտվել է մրցավարի սխալի պատճառով:

«Մենք բազմիցս խաղացել էինք «Յուվենտուսի» դեմ և գիտեինք նրանց գլխավոր զենքի մասին։ Սովորականից ավելի շատ սխալներ թույլ տվեցինք, բայց խոսքը մի հանդիպման մասին է, որի արդյունքի վրա ակնհայտորեն ազդել է մրցավարի սխալը։ Դա մեզ խանգարում է Ա Սերիայում պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Տղաները տեսան, թե ինչ է կատարվում խաղադաշտում, տեսակրկնապատկերների կարիք չունեին։

Միաժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երկրորդ խաղակեսում նրանց հաջողվեց չկորցնել կենտրոնացումը։ «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը մենք մոտեցանք որպես եզրափակիչի, և ես դժգոհություն չունեմ իմ թիմից»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ինտերը» տնային խաղում պարտվել էր 0-1 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյան փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին։ Ինձագիի թիմը 50 միավորով երրորդն է, «Յուվենտուսն» ունի 41 միավոր և 7-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա