Logo

Սիմոնե Ինձագի. «Կասկածներ կան կազմի ընտրության վերաբերյալ»

21:31 / 21.02.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման մասին:

«1/8 եզրափակիչի մեկնարկից առաջ մենք լի ենք վստահությամբ։ Անհավանական ճանապարհորդություն էր, դուրս ենք եկել ամենադժվար խմբից: «Պորտուն» նույնպես հիանալի գործեց, շատ ուժեղ թիմ է։

Մեկնարկային կազմը դեռ որոշված ​​չէ: Կասկածներ կան ոչ միայն հարձակման գծի, այլև կիսապաշտպանության և պաշտպանության վերաբերյալ: Մարզիչի գործն է ընտրել լավագույն կազմը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Պորտու» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 22-ին Իտալիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ