Logo

Սիմոնե Ինձագի. «Բավարարված եմ հաղթանակով»

11:53 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Լացիոյի» դեմ Ա սերիայի 16-րդ տուրի խաղում 6-0 հաշվով հաղթանակը:

«Բավարարված եմ, թե ինչպես հաղթեցինք մի թիմի, որը վերելք էր ապրում: Առաջին 20 րոպեներին տարածություն էինք պահում, ընդմիջումից հետո գործն ավելի հեշտացավ:

Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք խելահեղ են խաղում: Սա հրաշալի թիմ է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» 16 տուրից հետո վաստակել է 34 միավոր և ընդամենը 3 միավոր է զիջում առաջատար «Ատալանտային», սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա