Logo

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

00:52 / 05.02.2025Թենիս
Պաշտոնական
null

Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է  The Guardian-ը:

Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցում էր Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 59 րոպեում 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը հոգուցս է բխում»,- ասել է Հալեպը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ