Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը՝ 188 կգ ցուցանիշով:
Մարտիրոսյանը նշված քաշը պոկեց առաջին մոտեցմանը: Երկրորդ մոտեցմանը նա գլխավերևում պահեց նաև 193 կգ, սակայն մրցավարների միաձայն որոշմամբ՝ քաշը չարձանագրվեց: Երրորդ մոտեցմանը Մարտիրոսյանը չկարողացավ պոկել 196 կգ: