Logo

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

21:52 / 03.12.2024Ծանրամարտ
null

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցելու ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հանդես կգա 11 ծանրորդով` 9 տղամարդ, 2 կին։

Տղամարդկանց հավաքականից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), կանանց թիմից` Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)։

Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-15-ը։ Հայ ծանրորդները պայքարը կսկսեն մրցումային երկրորդ օրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա