Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն (+109 կգ) անմեղ է ճանաչվել մահվան ելքով ավտովթարի գործով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։
«2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․․․
Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։


