Logo

Սիմոն Մարտիրոսյանի առաջարկով Ջրառատում կլինի ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.05.2020ՍՊՈՐՏ
armenian weigtlifting championship Simon Martirosyan - Սիմոն Մարտիրոսյանի առաջարկով Ջրառատում կլինի ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ  2020 թվականին հաստաված բյուջեով ուսումնական ու մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման նախագծում որոշում է կայացվել ընդգրկել նաև Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանանակից մարզադահլիճ կառուցումը:

«Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ու նրա մարզիչը, գործընկերները դիմել էին մեզ։ Այս տարածաշրջանում կան ավանդույթներ, սակայն չկար համապատասխան պայմաններ և քննարկումների արդյունքում որոշեցինք այս ծրագիրը նույնպես իրականացնել՝ պատրաստելով նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթեր, այնուհետև մարզադահլիճ կառուցել։

Մանավանդ՝ մեր տեղեկություններով, 2016 թվականի Օլիմպիական խաղերում 2-րդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ,  կստանա Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, քանի որ առաջին տեղը գրացած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով, սա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանում մարզաձևի զարգացմանը ու Սիմոն Մարտիրոսյանը այդտեղ անմիջական մասնակցություն կունենա»,-ասել է Հարությունյանը

։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ