Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական «Բարսելոնայի» հետ ոչ-ոքին (3-3):
«Ես շնորհավորեցի տղաներին, մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք մեծագույն մրցակցի դեմ։ Մենք շատ բան արեցինք, միասին կռվեցինք պաշտպանությունում: Կարող էինք փլեյ-օֆֆ դուրս գալ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ։ Հուսով ենք, որ այդ հաճույքը կմատուցենք երկրպագուներին Պլզենի «Վիկտորիայի» դեմ հանդիպման արդյունքով»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ իտալական ակումբի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտերը» C խմբում 7 միավորով 2-րդն է և 3 միավորով է առաջ 3-րդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: Առաջատար Մյունխենի «Բավարիան» (12 միավոր) նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ չեխական «Վիկտորիա Պլզենը» կրել է 4 պարտություն:
«Ինտերը» խմբային փուլի 5-րդ տուրում հոկտեմբերի 26-ին կընդունի «Վիկտորիա Պլզենին», «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կմրցի «Բավարիայի» հետ:
Չավի. «Երբ երկրպագուների հսկայական ամբոխի առջև հաղթելու փոխարեն ոչ-ոքի ես անում, ապա ձախողվում ես»