Logo

«Ինտերում» դժգոհ են «Բարսելոնայի» պահվածքից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:11 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերում» դժգոհ են կատալոնական «Բարսելոնայի» պահվածքից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղից հետո:

Հիշեցնենք, որ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել կատալոնացիների նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման։

Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Ինտերին» դուր չի գալիս այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ու նախագահ Ժոան Լապորտան մինչև օրս շարունակում են քննարկել խաղային դրվագը, երբ գնդակը հոլանդացի պաշտպան Դենզեն Դյումֆրիսի ձեռքին դիպչելուց հետո մրցավարը չնշանակեց 11-մետրանոց հարված: 

Կողմերի միջև լարվածություն կա չորրորդ տուրի խաղից առաջ:

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ