Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն ճանաչվեց Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերին արգենտինացի մասնագետի գլխավորած թիմը հաղթել է բոլոր երեք հանդիպումներում։ Մադրիդյան թիմը հաղթել է անդալուզական Սևիլիային» (4-3), «Խետաֆեին» (1-0) և կատալոնական «Բարսելոնային» (2-1):
«Աթլետիկոն» 18 խաղից հետո 41 միավորով Լա լիգայի առաջատարն է։


