Logo

Սիմեոնեն կոչ է արել պատժել Կուրտուային

14:52 / 30.09.2024Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կոչ է արել պատժել «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։ Ըստ արգենտինացի մասնագետի՝ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում (1-1) Կուրտուան սադրել էր «Աթլետիկոյի» երկրպագուներին։

«Ակումբը որոշում կկայացնի այն մարդկանց առանչությամբ, որոնք կապ ունեն այդ միջադեպի հետ։ Նման մարդիկ մեզ պետք չեն տրիբունայում։ Սակայն նրանց սադրողները ևս պետք է պատժվեն։ Հակառակ դեպքում պետք է անել այն ամենը, ինչ ցանկանում ես»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալի» գոլից հետո «Աթլետիկոյի» երկրպագուները սկսել էին կրակայրիչներ և տարբեր իրեր նետել Կուրտուայի ուղղությամբ, ինչի պատճառով խաղը շուրջ 20 րոպեով ընդհատվել էր։ Դիեգո Սիմեոնեն մոտեցել էր տրիբունային և փորձել հանգստացնել ֆանատներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ