Logo

Սիմեոնեն կարող է ենթարկվել կարգապահական պատժամիջոցների

17:11 / 23.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է ենթարկվել կարգապահական պատժամիջոցների, հայտնում է The Athletic-ը:

«Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի խաղի ընթացքում մադրիդցիների գլխավոր մարզիչն անգլիական թիմի երկրպագուների հետ մտել էր բախման մեջ, որի ընթացքում թույլ էր տվել վիրավորական արտահայտություններ: Մրցավար Մաուրիցիո Մարիանին ուղիղ կարմիր քարտով հեռացրել էր Սիմեոնեին, բայց 55-ամյա մասնագետը կարող է ենթարկվել ավելի խիստ պատժի:

«Ես ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին անում: Մրցավարն այդ դրվագում հասկացավ և ճիշտ գնահատեց իրավիճակը: Երբ 90 րոպե անդադար վիրավորանք ես լսում, շատ դժվար է կառավարել էմոցիաները»,- հայտնել է իսպանական թիմի գլխավոր մարզիչը:

Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ