Logo

Սիմեոնեն Գրիզմանին հնարավոր փոխարինող է գտել Անգլիայում

16:55 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին հնարավոր փոխարինող է գտել Անգլիայում, հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետին:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետային:

Ընթացիկ մրցաշրջանում Մաետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել երկու ասիստ։ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Transfermarkt-ը Մատետայի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ