Logo

Սիմեոնե․ «Մորատան խաղում է նույն մակարդակով, ինչ Հոլանդը»

23:15 / 14.11.2023Ֆուտբոլ
Դիեգո Սիմեոնե-4

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատել է իսպանական ակումբի հարձակվող Ալվարո Մորատային և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդին։

«Ալվարոն խաղում է նույն մակարդակով, ինչ Հոլանդը։ Նայեք նրա վիճակագրությանը, խփած գոլերին և մնացած ցուցանիշներին»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

31-ամյա Մորատան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 15 հանդիպման, դարձել 12 գոլի հեղինակ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա