Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ամփոփելով Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղը (1-1), խոսել է արգենտինացի կիսապաշտպան Անխել Կորեայի հեռացման դրվագի մասին:
«Հպում կար, բայց դա հարված չէր: Ռյուդիգերի հասակը 194 սմ է: Հարվածից հետո նա ընկավ և անմիջապես բարձրացավ: Հնարավոր է՝ դեղին քարտ կար, բայց եթե դրա համար ամեն անգամ կարմիր քարտ ցույց տաս, խաղադաշտում ֆուտբոլիստ չի մնա:
Երբեմն մրցավարների որոշումները քո օգտին են, երբեմն՝ ոչ: Երբ մենք գնում ենք «Սանտիագո Բեռնաբեու», մրցավարները մեր դեմ են աշխատում»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ թիմերի մասնակցությամբ նախորդ խաղում ևս «Աթլետիկոն» հանդիպումն ավարտել էր 10 ֆուտբոլիստով: Այդ խաղում երկու դեղին քարտ էր ստացել Ստեֆան Սավիչը:
«Ռեալը» 52 միավորով երկրորդն է Լա լիգայում և 7 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Աթլետիկոն» 42 միավորով չորրորդն է: