Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կատալոնական «Բարսելոնայի» պաշտպանությունը համարում է լավագույններից:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնան»: Նրանք բավականին առաջընթաց են գրանցել Չավիի գալուց հետո, սա իսկական «Բարսելոնան» է:
Նրանք հիանալի առաջնություն են անցկացնում և սկսել են լավ պաշտպանվել: Դա լրացուցիչ դրական գործոն է՝ հաշվի առնելով, որ նրանց ոճը միշտ հարձակողական է եղել:
Պատմականորեն այնպես է ստացվել, որ «Բարսելոնան» լավ է խաղում հարձակման գծում, և պաշտպանողական գործողությունների լավացումը Չավիի լավ աշխատանքի վկայությունն է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ու «Բարսելոնան» ապրիլի 23-ին կմրցեն Լա լիգայի 30-րդ տուրում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: