Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին:
«Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։
Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական հիասքանչ որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Աթլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթում էր 2-0 հաշվով, սակայն կատալոնական ակումբը կարողացել է քամբեք անել և առավելության հասնել 4-2 հաշվով։


