Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիայից» 0:3 հաշվով կրած արտագնա պարտությունը:
««Վալենսիան» ամեն ինչով գերազանցում էր մեզ: Սա մեր վատագույն խաղն էր այն պահից, երբ գլխավորել եմ «Աթլետիկոն»:
Մրցակիցը գիտեր՝ ինչպես պրեսինգի ենթարկի մեզ և օգտագործի ազատ տարածությունները: Նրանք նաև հաղթում էին մենապայքարները և ավելի տրամադրված էին հաղթանակին»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն 2011 թվականի դեկտեմբերին է գլխավորել «Աթլետիկոն»: Մադրիդցիների ղեկին նա անցկացրել է 630 խաղ: