«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր ապագայի և հաջողության բանաձևի մասին:
«Օրերից մի օր ստիպված կլինեմ հեռանալ: Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Հույս ունեմ՝ դա ճիշտ և արդար կլինի երկու կողմի համար էլ: Չեմ կարծում, թե լրացուցիչ ճնշում է, որ սիրում և երկրպագում եմ այս թիմին: Վստահեցնում եմ՝ երբեք բարձր չեմ դասել ֆուտբոլիստի անհատականությունը: Ընտրում եմ այն տղաներին, ովքեր կարող են առաջադրանք կատարել և օգուտ բերել»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հավելենք, որ 51-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 36 միավոր: