Կանադացի լեգենդար հոկեյիստ Սիդնի Կրոսբին պատմական ռեկորդ է սահմանել «Պիտսբուրգ Պինգվինզի» կազմում:
37-ամյա հարձակվողը «Նյու Յորք Այլենդերսի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի տնային խաղում ասիստ է կատարել: Կրոսբին դարձել է «Պիտսբուրգի» պատմության լավագույն ասիստենտը` 1034:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիո Լեմյեին, որը կատարել է 1033 ասիստ:
«Պիտսբուրգը» տնային խաղում հաղթել է 3-2 հաշվով: