Աշխարհի երկրորդ ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է մնացել Տոկիոյում ընթացող WTA 500 դասի մրցաշարի քառորդ եզրափակիչից:
22-ամյա թենիսիստուհին 3 սեթում պարտվեց ռուս Վերոնիկա Կուդերմետովային՝ 2-6, 6-4, 4-6: Մրցախաղը տևեց 2 ժամ 23 րոպե: Կուդերմետովան եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի մեկ այլ ռուս թենիսիստուհու՝ Անաստասիա Պավլյուչենկովայի հետ:
Հիշեցնենք, որ Us Open-ում Իգա Շվյոնտեկը երեք սեթում պարտվել էր լատվիացի Ելենա Օստապենկոյին։ Այդ պարտության պատճառով նա զրկվել էր WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղից, որը զբաղեցնում էր 75 շաբաթ։