Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը Պեկինի «Մասթերսի» երկրորդ փուլում 6-0, 6-3 հաշվով հաղթել է Յուե Յուանին (Չինաստան, 110-րդ ռակետ) և գերազանցել Վիկտորիա Ազարենկայի (Բելառուս, 138-րդ ռակետ) ռեկորդը, հայտնում է Opta-ն։
Շվյոնտեկը, 2009թ. ի վեր, երբ Opta-ն սկսել է հավաքագրել վիճակագրական տվյալներ, դարձել է «Մասթերս» շարքի մրցաշարերում ամենաշատը սեթում 6-0 հաշիվը գրանցած թենիսիստուհին։
Լեհ թենիսիստուհին նման ցուցանիշ գրանցել է 34, իսկ Ազարենկան` 33 անգամ։ Հնգյակում են նաև Կառոլին Վոզնյացկին (31), Սիմոնա Հալեպը (29) և Ագնեշկա Ռադվանսկան (26)։
Շվյոնտեկը Պեկինի «Մասթերսի» 1/16 եզրափակիչում կմրցի Մարիա Օսորիոյի (Կոլումբիա, 83-րդ ռակետ)։
34 - Iga Swiatek (34) is now the player with the most sets with a 6-0 score line in WTA-1000 since the format introduction in 2009. Annihilate. #ChinaOpen | @ChinaOpen @WTA @WTA_insider pic.twitter.com/9DVX7kdEv0
— OptaAce (@OptaAce) September 27, 2025


